Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա ճամփա ելա
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա չեմ վախենա:
Ես սպասել եմ մի հարմար պահի
Սպասել եմ այս օրը գա
Ինքս ինձ խաբել եմ աաաա
Սպասելու ժամանակ չկա:
Ես սպասել եմ, որ մեկը լինի
Կյանքս նա լիովին կփոխի
Դու նայի, դու նայի հեռու ավելի
Սպասելու ժամանակ չի լինի:
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա ճամփա ելա
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա չեմ վախենա:
Ինձ ասել են հեռու մի գնա
Տանից լավ տեղ աշխարհում չկա
Ինքս ինձ ես ասել եմ աաա
Թող որ աշխարհը իմ տունը դառնա:
Լինի լայն ու ազատ իմ տունը
Որ բոլորը իր տեղն ունենա
Լինեն ավելի բաց սրտերը
Սերը միակ օրենքը դառնա:
Ուայո ուայա
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա ճամփա ելա
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա չեմ վախենա:
Ուայո ուայա ժամն է հիմա
Ուայո ուայա ճամփա ելա: