Ո՞ւր էիր, Աստված — երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ...
Ու՞ր էիր, Աստված — երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:
Ո՞ւր էիր, Աստված — երբ ավերում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր, Աստված — երբ, խենթացած ցավից, աղաչում էինք — Ամեն...
Ո՞ւր էիր, Աստված — երբ արդարության աչքերը կապվեց
Ո՞ւր էիր, Աստված — երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:
Ո՞ւր էիր ,Աստված — երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված — երբ, խաչերին գամված,աղոթում էինք — Ամեն...
Իմ կարոտ հոգում,չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք
Ո՞ւ ր էիր, Աստված — երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված — երբ հույսերս կտրած աղոթում էինք — Ամեն...
Our Eyir Astvats was written by Arthur Meschian.