Handful Of Ashes by Caroline Lavelle
Handful Of Ashes by Caroline Lavelle

Handful Of Ashes

Caroline Lavelle * Track #11 On A Distant Bell

Handful Of Ashes Lyrics

[English Translation]

Ավա՜ղ, սպարանքի մը պես մեծ էիր և շքեղ
ՈՒ ես` երդիքներուդ սպիտակ կատարեն
Աստղածորան գիշերներու լույսին հետ
Վարեն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրեի...:

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ ավերակ առ ավերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի...
Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա:

ՈՒ մոխրացա՜վ այն սենյակը կապույտ
Որուն որմերուն ետև և գորգերուն վրա
Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր
Եվ կյանքս կ'աճեր և հոգիս իր տևերը կ'առներ...

Հայրենի՜ տուն, հավատա' որ մահես հետո
Քու ավերակներուդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր
Իր դժբախտի երգն և արցունքը լալու...:

Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...

Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն
Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...:

Handful Of Ashes Q&A

Who wrote Handful Of Ashes's ?

Handful Of Ashes was written by Caroline Lavelle.

Your Gateway to High-Quality MP3, FLAC and Lyrics
DownloadMP3FLAC.com