Դում իմ մուսան ես
Առանց քեզի, երգել չեմ կարող
Սրտիս տավիղը, բացի քեզնից
Էլ չունիմ լարող:
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ~
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ:
=Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ:=
(Զարդ ու զարդարանք
Ի՞նչ է պետք, դուն սիրուն ղուշ ես
Մարմինդ է զուգված, ալ խալերով
Դրախտի նուշ ես:
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ!!!
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ:
Ափսոս ջահել ես
Նոր ես ծաղկել, փնջիկ ես գարնան
Քեզ ջան եմ տալիս, չեմ հասկանում
Անգութ հոգեհան:)*
=Քեզնից հեռու
Դառն է մնալ, ապրել միայնակ
Կուզես սպանի
Կուզես կյանք տուր
Սիրուն աղավնյակ:=
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ!!!
Էլ ինչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ:
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ: