[Armenian]
Աշխարումըս իմը դուն իս
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս
Պըռոշնիրըդ նաբաթ ունիս
Ղանդ ու շաքարի նըման իս։
Մազիրըդ նըման ռեհանի
Դուն ուրիշ խիալ մի՛ անի
Ռահմ արա, հոքիս մի՛ հանի
Մուրվաթով յարի նըման իս։
Վո՜ւնց դիմանամ էսչափ չարին
Աճկեմես կաթում է արին
Սայաթ Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս։
[Transliteration]
Ashkharums imn dun is
Bemurvat is, murvat chunis
Proshnerud nabat unis
Ghand u shakari nman is
Mazird nman rehani
Dun urish khial mi ani
Rahm ara, hokis mi hani
Murvatov yari nman is
Vunts dimanam eschap charin
Achkemes katum e arin
Sayat Novu, nazlu yarin:
Genats nokari nman is
Ashkharhums Imn Dun is was written by Sayat-Nova.